Թրամփը հայտարարել է Միչիգանում, Փենսիլվանիայում եւ Ջորջիայում նախագահական ընտրությունների կեղծման մասին
SocityԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ Միչիգան, Փենսիլվանիա եւ Ջորջիա նահանգներում նախագահական ընտրությունները կեղծվել են:
«Կան բազում վկայություններ լայն տարածված մեխանիզմների մասին առ այն, որ կան անհերքելի ապացույցներ, որ մեր հանրապետական դիտորդներին ու այլ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ձայների հաշվարկի սենյակներ Միչիգանում, Փենսիլվանիայում, Ջորջիայում եւ այլ վայրերում: Ոչ սահմանադրական է»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: