Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 ներքին և միջազգային չվերթ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին Jet A-1 ավիացիոն վառելիքի գնի կտրուկ բարձրացման պատճառով, հաղորդում է The Nation թերթը։
Թաիլանդի քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրենը նշել է, որ «Թաիլանդի ավիացիոն արդյունաբերությունը տուժել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտությունից, որի հետևանքով չեղարկվել է մոտ 3800 չվերթ»։
Jet A-1 վառելիքի գնի եռակի աճը՝ մեկ բարելի համար 80 դոլարից մինչև 240 դոլար, հանգեցրել է վառելիքի գների աճի: Սա որոշ երթուղիներում ավիատոմսերի գների միջինը 45%-ով բարձրացման հիմնական պատճառն է եղել։
Տոմսերի հարկադիր վերագնահատումը հանգեցրել է ուղևորափոխադրումների նվազմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ