Խոշոր hրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի քաղաքներից մեկում. հարյուրավոր մարդիկ տարhանվել են
VideosԽոշոր հրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի Կենտրոնական Ջակարտայի Կեմայորան քաղաքի խիտ բնակեցված թաղամասերից մեկում, ինչի հետևանքով երեք բնակիչ ստացել է վնասվածքներ և հարյուրավոր ընտանիքներ լքել են իրենց տները, հայտնում են ԶԼՄ-ները:
Հրդեհաշիջման մի քանի ժամ տևած գործողություններից հետո հրդեհը վերահսկողության տակ է առնվել երկուշաբթի օրը՝ մոտավորապես ժամը 23:30-ին, իսկ արձագանքման աշխատանքներն ավարտվել են երեքշաբթի ժամը 4:15-ին, հայտնում են տեղական իշխանությունները:
Հրդեհի պատճառով 330 տնային տնտեսություն՝ մոտ 620 մարդ, ստիպված է եղել լքել իր տունը և տեղահանվել:
Ջակարտայի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ նախնական ահազանգը ստացել է ժամը 20:55-ի սահմաններում և անմիջապես հրշեջներ է ուղարկել դեպքի վայր:
Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։