ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ
InternationalՌուսական զորքերը հունիսի 2-ի գիշերը հեռահար բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս գիշեր, ի պատասխան կիևյան ռեժիմի ահաբեկչական գործողությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային, ցամաքային և ծովային բազավորման հեռահար բարձր ճշգրտության զենքով, այդ թվում՝ հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով, զանգվածային հարված են հասցրել Կիևում, Զապորոժիեում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Պոլտավայի, Խմելնիցկիի և Սումիի մարզերում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ շահերից ելնելով, և ռազմական օդանավակայաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ բոլոր թիրախներին հասել են, նշանակված օբյեկտները խոցված են։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 105-ը: