Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ
SocityԱդրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս պահին ավելի մեծ փաթեթ է պատրաստվում ՄԻԵԴ ուղարկելու նպատակով:
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ պատերազմի սկսման հենց առաջին օրվանից շատ փաստաթղթեր են ներկայացվել ՄԻԵԴ, և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» գործերով այդ երկրների նկատմամբ դատարանի կողմից միջանկյալ միջոց է կիրառվել:
«Դրան զուգահեռ, սեպտեմբերի 27-ից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, օր է եղել՝ նաև երկու անգամ, հավաքագրված փաստերը, ապացույցներն ուղարկվել են ՄԻԵԴ, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հետ կապված»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում