Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։ Հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։ «Ռոսպոտրեբնադզորը» կարծում է, որ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգ ներկայացնել։
Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ 2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով, «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38,4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։
Հետևեք մեզ՝ այստեղ