Նիկոլին կետ առ կետ ասել են, որ էս տեսակ պատերազմի մեկնարկի մեղավորությունն իրանն ա, այդ թվում՝ ՌԴ հետ հարաբերությունները փչացնելու համար. Էդգար էլբակյան
SocityԴեռ արտախորհրդարանական ուժերի հետ առաջին հանդիպման ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, Նիկոլին կետ առ կետ ասել են, որ էս տեսակ պատերազմի մեկնարկի մեղավորությունն իրանն ա, այդ թվում՝ ՌԴ հետ հարաբերությունները փչացնելու համար։ Գլուխը կախ լսել ա ու ասել՝ «ես գիտակցում եմ իմ մեղավորության աստիճանը»։ Ասել ա՝ «դե հիմա լուծումը մեկն ա, 7 շրջան տանք, ռուսները գան»։ Գիտակցելով վիճակի ծանրությունը՝ շրջանները տալու մասով մեղադրանք չի եղել, եղել ա մի հարց՝ «բա Արցախի կարգավիճակն ու հայերի անվտանգությո՞ւնը»։ Ասել ա՝ «չգիտեմ, էդ էլ ռուսները թող մտածեն»…
Կրկնում եմ՝ մեր պես ինֆորմացված մարդիկ լռել են միայն էն պատճառով, որ մինչև վերջ չենք պատկերացրել, որ համընդհանուր մոբիլիզացիա չի լինի, մինչև վերջ չենք պատկերացրել, որ նման դավաճանության առաջ կկանգնենք, երբ արդեն Հայաստանի գոյությունն էլ ա կասկածի տակ։