Նիկոլ Փաշինյանն անձամբ, իր հեռախոսի միջոցով ուղարկում էր տարբեր հանձնարարություններ, թե Facebook-ում ինչ նյութ պետք է տարածվի, ում պետք է վարկաբեկեն. Վանեցյան
SocityԻմ հրաժարականից հետո ինձ վարկաբեկման արշավ սկսեց, բայց անցել է 1 տարի 3 ամիս, որևէ մեղադրանք, որը հնչեցվել է իմ հասցեին, չի հաստատվել, «Պրեսսինգ» հաղորդման շրջանակում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ամենակեղտոտ բաները Facebook-ում գրում էին իմ հասցեին։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ, իր հեռախոսի միջոցով ուղարկում էր տարբեր հանձնարարություններ, թե այսօր Facebook-ում ինչ պետք է խոսել, ինչ նյութ պետք է տարածվի, ում պետք է վարկաբեկեն։ Ցավոք, մեր հանրության մի ստվար զանգված մոլորված հավատում է այս կեղծ տեղեկությունների տարածմանը։ Այդ ֆեյքային օգտահաշիվները տասնյակ հազարներ են», - ասաց Արթուր Վանեցյանը։
Այդ կեղծ տեղեկությունների տարածման հետևանքով, նրա խոսքով, երկիրը կանգնեց այս ծանր իրավիճակի առաջ։
«Facebook-ով կառավարվում է երկիրը, ինչի հետևանքով կանգնեցինք այս վիճակի առջև», - ասաց Արթուր Վանեցյանը։