Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է. Արայիկ Հարությունյան
SocityՀամազգային խնդիրները դեռևս առջևում են: Մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, զերծ մնալ այնպիսի երևույթներից, որը հարիր չէ մեր ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու հնարավորություններ: Ճիշտ որոշումներ կայացնելու ոչ միայն հնարավորություն, այլ նաև անհրաժեշտություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
«Նորից կրկնում եմ, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ: Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել, մտածել, գնահատել ու որոշումներ կայացնել»,-ասաց Արցախի նախագահը: