«Սատկացնելու եմ»-ը հատում է հանցագործության սահմանագիծը. Ավետիք Չալաբյան
PoliticsԵրեկ հյուրընկալվել էի ABC Մեդիայի եթերում, որտեղ լրագրող Աննա Սարգսյանի հետ քննարկեցինք ընտրարշավի վերջին զարգացումները, մասնավորապես, դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի անհանդուրժողական և ագրեսիվ վարքագիծը քաղաքացիների և մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ:
Հատուկ ուշադրություն դարձրեցինք պետական պատկան մարմինների պատասխանատվությանը՝ թույլ չտալ, որ արդար ընտրություններով սեփական պարտությունը կանխազգող Փաշինյանը դուրս գա օրենքի շրջանակներից, և երկիրը տանի հնարավոր բախումների և անկայունության: Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ ակնկալիքով, որ դուք էլ չեք տրվի սադրանքների, և ձեր հստակ քայլերով կօգնեք կանխել թշնամու կամակատարների վերարտադրությունը: