Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը Արցախից վերադարձել է մայր Հայաստան․ հայտարարություն
Socity«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան։ «Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով մարտական առաջադրանքների կատարմանը։
Շարունակելով անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Արցախի պաշտպանության սուրբ գործին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայրենիք» կուսակցության բոլոր քայլերը բացառապես միտված են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, իսկ ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով շարունակում են վարկաբեկել ռազմական և քաղաքական գործիչներին` կանգնելու են ազգի և հայրենիքի դատաստանի առջև։
«Հայրենիք» Կուսակցություն