Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել
RightՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 18-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա երկու երիտասարդի։
20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Կատարվում է նախաքննություն։