Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար
SportԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է այն 26 ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվել են ԱԱ-2026-ի վերջնական հայտացուցակում։
Հայտացուցակում ընդգրկվել է նաև «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարը, որն այժմ հանդես է գալիս բրազիլական «Սանթոսում»։
Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Վիճակահանության արդյունքներով Բրազիլիայի ընտրանին հայտնվել է C խմբում, որտեղ ուժերը կչափի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը՝
Դարպասապահներ՝ Ալիսոն («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա), Վևերտոն («Պալմեյրաս»):
Պաշտպաններ՝ Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Դանիլո («Ֆլամենգո»), Դուգլաս Սանթոս («Զենիթ», Ռուսաստան), Գաբրիել Մագալյանս («Արսենալ», Անգլիա), Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Լեո Պերեյրա («Ֆլամենգո»), Մարկինյոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Ուեսլի («Ռոմա», Իտալիա):
Կիսապաշտպաններ՝ Բրունո Գիմարայնս («Նյուքասլ», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Դանիլո («Բոտաֆոգո»), Ֆաբինյո («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Լուկաս Պակետա («Ֆլամենգո»):
Հարձակվողներ՝ Էնդրիկ («Լիոն», Ֆրանսիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ», Անգլիա), Իգոր Տիագո («Բրենտֆորդ», Անգլիա), Լուիս Էնրիկե («Զենիթ», Ռուսաստան), Մաթեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նեյմար («Սանթոս»), Ռաֆինյա («Բարսելոնա», Իսպանիա), Ռայան («Բորնմութ», Անգլիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա):
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ԱԱ-2026-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ մրցելով Մարոկկոյի դեմ։
Հունիսի 19-ին բրազիլացիները կհանդիպեն Հայիթիին, իսկ խմբային փուլի վերջին տուրում՝ հունիսի 24-ին, կխաղան Շոտլանդիայի ընտրանու հետ։