Մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ Ծառուկյան
VideosԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Նախընտրական հանդիպումների հերթական ուղղությունը Սյունիքի մարզն է։ Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ։
Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրների, մտահոգությունների ու սպասումների մասին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմքում հենց այդ խնդիրների լուծումն է՝ սոցիալական արդարության ապահովումը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծումը։
Մենք համոզված ենք, որ արդյունավետ և պատասխանատու կառավարման պայմաններում հնարավոր է ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև մարդկանց վերադարձնել վստահությունն ու ապագայի հանդեպ հույսը։
Հանրությանը պետք է համախմբել, լսել մարդկանց և միասին լուծումներ գտնել, ոչ թե խորացնել հակասություններն ու մարդկանց հիասթափությունը։
Իմ կյանքի և գործունեության ընթացքում միշտ փորձել եմ անել այն, ինչի համար ժողովուրդը կարող է հպարտանալ։ Տարիներ առաջ Բաքվում ծածանված հայոց հաղթական եռագույնը բոլորիս հաղթանակն էր, մեր միասնականության ու ուժի խորհրդանիշը։
Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի։