IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից
VideosWizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան։
Առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից, և համախմբել էր ճանապարհորդներին, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլյուենսերների), լրագրողների և արկածասերների՝ Wizz Air-ի ամենահայտնի փորձառական արշավներից մեկի շրջանակում։
Զբոսաշրջիկների առաջին կանգառը Հայաստանի Ազգային պատկերասրահն էր։ Միջոցառման աջակիցը IDBank-ն էր։ Բանկի համար սա հերթական հնարավորությունն էր՝ աջակցելու նախագծերի, որոնք Հայաստանը դիրքավորում են որպես բացահայտումների ու նորարարությունների երկիր։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ IDBank-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ներգնա զբոսաշրջության զարգացմանն աջակցելը․ «Մեզ համար յուրաքանչյուր զբոսաշրջիկի դրական փորձառություն մեկ քայլով նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչմանը։ Տուրիզմն այսօր ամբողջական փորձառություն է, որի ընթացքում կարևոր է վճարային զարգացած Էկոհամակարգի առկայությունը երկրում, որը կհեշտացնի Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի առօրյան այստեղ։ IDBank-ում մենք ստեղծել և մշտապես զարգացնում ենք այդ էկոհամակարգը՝ մեր հյուրերին առաջարկելով անվտանգ և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ», - ասաց Գոհար Ղուկասյանը։
Բացի ներգնա զբոսաշրջության զարգացումից՝ IDBank-ը չի մոռանում նաև պարբերաբար նոր առաջարկներով ներկայանալ արտագնա զբոսաշրջության սիրահարներին․ IDBank-ի պրեմիում դասի քարտերով մինչև 2026թ․ հունիսի 30-ը ավիատոմսեր գնելիս քարտապանները կարող են ստանալ մինչև 25% idcoin` առավելագույնը հանրագումարային 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո)՝ անկախ քարտերի քանակից։ Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմությանը, մշակույթին, գաստրոնոմիային և զբոսաշրջային ներուժին։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ