«Հայերը հաղթանակ են տոնում Շուշիում»
Socity«Planet Travel Club» տուրիստական ընկերության ղեկավար Արմեն Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թուրքերը չեն մտածում....
Հայոց բանակը հաղթանակ է տոնում Շուշիում։ Ապշեցուցիչ հաղթանակ Թուրքական էլիտար զորքերի նկատմամբ։ Վաղը և միյուս օրը, աշխարհի լրատվամիջոցները կհաղորդեն հայ ռազմաստրատեգիական մտքի հնարամտության մասին։
Գիտեք , շատ զարմանալի բան եմ նկատել հետևելով պաշտոնական լրատվության վերլուծությանը։ նկատել եմ ,թե ինչքան աղքատ է թուրքական բանակի ստրատեգիական միտքը . եվ համոզվեցի, որ նրանք միայն լավ զինված են, բայց միտք չունեն։ Նրանք ովքեր ծանոթ են 1992 թ, Շուշիի ազատագրման օպերացիային , շատ լավ գիտեն այն ռազմական պլանը, որը կիրառվել է Գեներալ Ղզողլյանի և Տեր ֊ Թադեվոսյանի կողմից։ Ուշադիր հետևեք 9 օր ընթացող Շուշիի պաշտպանական մարտերից եկող ՊՆ ինֆորմացիային։ Կզարմանաք ...նաև կհպարտանաք , Թուրքերը տառացի կրկնում են Կոմանդոսի ռազմաստրատեգիական պլանը։ Նույնիսկ գրոհի ուղությունները քարտեզի վրա նույնն են։ 92 ֊ին Կոմանդոսի պլանով Գեներալ Ս.Բաբայանը քողարկված գրոհով Լիսագորի ուղությամբ գրավեց այդ գյուղը և կտրեց Լաչինից Շուշիին օգնության շտապող թուրքական բանակի ճանապարհը։ Այսօր թուրքերը կրկնում են նույն բանը ։
Նույնիսկ Շոշի ուղությամբ Վ. Չիտչյանի և Քարն տակի , Օհանյանի գրոհների ուղությունները։ Հաստատե'ք սիրելի հայրենակիցներ, Թուրքերի տխմարությունը առ այն , որ Շուշին նաև անառիկ է երբ հայերինն է , իսկ հակառակում` 1992 է վկա ։
Հայերի դեմ կռվում են հայերի ռազմավարությամբ , մոռանալով որ բերդապարիսպների պաշտպանության ,,Ծուղակ,, կոչվող ռազմական ճարտարապետության և հնարամտության հորինողները նույնպես հայերն են։ Այս հնարամտության մասին շատ եմ պատմել մեր ամրոցների մոտ։ Այդ ծուղակի արդյունքն է այսօր 500 սպանված թուրքական հատուկ ջոկատայինները։ Հայերը կիրառելով հնագույն ծուղակը, հանճարեղ ձևով ջարդեցին ու զրկեցին թուրքերին էլիտար զորքերից։
Օգտագործելով Կարմիր շուկան, որպես Բերդաքաղաքի առաջին դարպաս, Շուշին պայմանական երկրորդ դարպաս , իրագործեցին ծուղակի փայլուն մարտավարությունը։ Փառք մեր Զորավարների , Հայոց Սպայական կազմի և հզոր բանակի Մարտիկներին։
Շուշին Հաղթեց , այսօր և վաղը կործանված թուրքական բանակի փշրանքները լիովին կվոչնչացվեն ու Զորքը սրնթաց գրոհի կանցնի խորտակելով թշնամու մնացորդներին։ Մեր միտքը անընդհատ թարմանում է ... ոչ մի վհատություն , նույնիսկ երբ , չտիրապետելով ինֆորմացիային կհուսահատվեք , մտածեք , որ հայ զորավարները գաղտնի նոր հնարամտություն են մտածել և անպայման կիրառելու են։ Մեկ անգամ չէ ,որ թուրքական զենքն ու զորքը խայտառակվել են Արցախում , այս անգամ կլինի վերջինը.....
#հաղթումենք #победа #Շուշինմերնէ