Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված։ Օրինակ` մեքենադ վարում ես, մեկ էլ պարեկը կանգնեցնում է, ասում՝ ձեր մեքենան հետախուզվում է։ Հետո պարզվում է, որ մի 5000 դրամի պատճառով, դատարանների ու դատական վերահսկողության, իրական արդարադատության բացակայության պատճառով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հետախուզում է հայտարարել մեքենայիդ նկատմամբ, կամ 5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանքներ է դրել: