Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին
SocityԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նաիրի Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան 46.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և հողաթմբին ու կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։