Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան
PoliticsԻ հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, որոնք տարբեր բանաձևերով և հայտարարություններով աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը և նրանց՝ սեփական բնօրրան վերադարձին, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը։
Դեռ չեմ խոսում գործող կառավարչի՝ ադրբեջանական ոճրագործությունների արդարացման և խայտառակ վարքագծի մասին»,-գրել է նա։