Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա Կոստանյան
PoliticsՎերջին մի քանի տարիների «ամենանուրբ» հարցազրույցը, որ երբևէ ունեցել եմ:
Մտերմիկ ու անկեղծ զրույց «Նուրբ քաղաքականություն» հաղորդաշարի շրջանակներում՝ գեղեցկուհի Lydia Sahakyanի հետ։
«Ո՞վ է այն կինը, ով պատգամավորական մանդատից անդին կրում է իր տեսակի ու գենի պատասխանատվությունը։ Անկեղծ զրույց այն մասին, թե ինչպես են լեզվաբանի նրբանկատությունն ու քաղաքական գործչի կամքը բախվում իրար։ Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին։
Այս թողարկման ընթացքում զրուցել ենք ոչ միայն անցյալի ձեռքբերումների, այլև այն երազանքների մասին, որոնք դեռ սպասում են իրենց իրականացմանը։ Ի՞նչն է ստիպում նրան ժպտալ, երբ քաղաքական դաշտում «ամպրոպ» է, և ինչպե՞ս է հաջողվում պահպանել կանացի ներդաշնակությունը՝ չդադարելով լինել սկզբունքային»։