Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ
RightՀնդկաստանի հյուսիսարևելյան անհանգիստ Մանիպուր նահանգում հակամարտող էթնիկ խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով երեք մարդ է զոհվել, ինչը դարձել է այս ընդարձակ տարածաշրջանում անկարգությունների հերթական դրսևորումը. հայտնում է AFP-ն։
Գրեթե երեք տարի Մանիպուրում պարբերաբար բախումներ են տեղի ունենում հիմնականում հինդուիստ մեյթեյների և հիմնականում քրիստոնյա կուկի համայնքի միջև, որոնց հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել։
«Կատաղի փոխհրաձգության ժամանակ... երեք մարդ հրազենային մահացու վիրավորում է ստացել»,- ասված է Մանիպուրի ոստիկանության հայտարարության մեջ։
Բախումները տեղի են ունեցել Ուխրուլ շրջանի Մուլլամ գյուղում, ոստիկանությունը չի հստակեցրել, թե որ համայնքից են եղել զոհվածները։
«Այս տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ բռնության հետագա սրումը կանխելու համար,- հայտնել են ոստիկանությունից։ - Գործողությունները շարունակվում են»։
Մեյթեյ և կուկի համայնքների միջև տևական թշնամանքը կապված է հողի և պետական պաշտոնների համար մրցակցության հետ։
Անկարգությունները բռնկվել են 2023 թվականին, երբ, կառավարության տվյալներով, շուրջ 60,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Անկարգությունները հանդարտվել էին, սակայն այս ամսվա սկզբին չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, սպանվել էին կուկի խմբավորման հարձակման ժամանակ, իսկ ավելի ուշ մեյթեյների ամբոխը գրոհել էր ռազմականացված կազմավորումների ճամբարը։