Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև
PoliticsԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալիևը նշել է, որ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան:
Նշելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի և հանդիպումների մեկնարկի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը: