Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ
Sport«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Laureus World Sports Awards-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
«Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար: Սա մեծ պատիվ է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիային, ընտանիքիս, մայրիկիս, ով տանն է եղբորս հետ, հայրիկիս, տատիկիս, գործընկերներիս և այն թիմին, որը միշտ ինձ հետ է… Նաև ցանկանում եմ շնորհավորել Կառլոսին (իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Laureus-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ — խմբ․): Ես շատ երջանիկ եմ և հուսով եմ, որ սա կօգնի ինձ առաջ շարժվել: Ինձ դեռ երկար ճանապարհ է սպասվում: Լավ օր եմ մաղթում բոլորին և մեծապես շնորհակալ եմ»,- ասել է Յամալը մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Laureus-ը իսպանացի վինգերին հաղթող էր ճանաչել «Տարվա հայտնություն» անվանակարգում:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: