Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանը չի ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրերը և վճռականորեն կպատասխանի նոր ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ վերջնագիր, որը վերաբերում է իր ազգային շահերի պաշտպանության ոլորտին։ Ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և ԱՄՆ-ի կամ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր արկածախնդրության դեպքում զինված ուժերը կտան հզոր պատասխան»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ապրիլի 19-ին Սպիտակ տան տերը հայտարարել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը երկուշաբթի կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։ Նա նաև սպառնացել էր, որ Միացյալ Նահանգները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի գործարք կնքել Վաշինգտոնի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ