Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը
CultureՄեկնարկել են Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը։
Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։
Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին։


