«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ Վարդևանյան
«Խափանման միջոցի կիրառումը պետք է լինի համաչափ, պետք է լինի անհրաժեշտ, պետք է լինի պիտանի և պետք է բխի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջներից՝ նվազագույնի սկզբունքից։ Ես իսկապես ուզում եմ հարցադրում բարձրաձայնել, ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, բացառապես դրական բնութագրվող անձի նկատմամբ խափանման միջոցը լինել ինտենսիվ և լինի դիրքորոշում, որ այն տևի 13 ամիս։
2 օր առաջ դատախազը հայտարարեց, որ պետք է տնային կալանքը 3 ամսով երկարաձգվի՝ նշելով, որ անուղղակի կարող է միջամտել գործի քննությանը։ Լավ, ինչի՞ն պիտի խոչընդոտի, օրինակ՝ ում ասած, կամ ինչ զննության, կամ զննությանը կարա՞ս խոչընդոտես, ի՞նչ պիտի անենք, պետք է գիշերը գանք Հակակոռուպցիոն դատարանի դուռը բացենք՝ զննության արձանագրություն ման գա՞նք»,- այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։