«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը
SportԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը կերկարաձգի թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ պայմանագիրը մինչեւ 2028 թվականը: Գերմանացի մասնագետն, ըստ նոր պայմանագրի, հնարավորություն կունենա եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը կատալոնական ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ կողմերի միջեւ արդեն կա բանավոր համաձայնություն։ 61-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թ. ամառ։
Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024-ի մայիսից։
Իսպանիայի առաջնությունում 31-րդ տուրից հետո «Բարսելոնան» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։