Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը
SportՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գերազանցեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսիի («Ինտեր Մայամի») ռեկորդը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կատարած գոլային փոխանցումների քանակով։
Վինիսիուսը 13 գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, Մեսին՝ 12։
Մեսին այդ ցուցանիշին հասել էր 79 խաղում, Վինիսիուսը՝ 41 խաղում։
Վինիսիուսը 13-րդ գոլային փոխանցումը կատարել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ «Ռեալը» պարտվել է 3:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։