Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը
VideosԵրեկ Ալլա Պուգաչովան նշել է իր ծննդյան տարեդարձը, ռուսական փոփ երաժշտության պրիմադոննան դարձել է 77 տարեկան։ Այդ առիթով նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, հրապարակել է ընտանեկան նոր լուսանկարը։
Տարեդարձին ներկա են եղել նրա ավագ դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն իր ամուսնու ՝ Միխայիլ Զեմցովի և նրանց 34-ամյա որդու՝ Նիկիտայի հետ:
Ռեստորանում արված լուսանկարում նաև Պուգաչովայի կրտսեր երեխաներն են՝ 12-ամյա երկվորյակներ Լիզան և Հարրին: «Ընտանիքը միասին է», - գրառումը մակագրել է Գալկինը:

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները գրել են իրենց բարեմաղթանքները և գովաբանել նրա ընտանիքին։ «Ընտանիքը կյանքում ամենակարևոր բանն է։ Այնքան հաճելի է ձեզ այսպես միասին տեսնելը», «Գեղեցիկ կինը գեղեցիկ ընտանիք ունի։ Նրանք բոլորը գեղեցիկ են»։ «Նույնիսկ Նիկիտան թռավ տատիկին շնորհավորելու։ Ապրես, տղերք»։ «Հրաշալի և գեղեցիկ ընտանիք։ Ալլան հրաշալի է», - գրում են օգտատերերը՝ նշելով, թե որքան «երջանիկ» տեսք ունի Պուգաչովան։
Ավելի վաղ Պրիմադոննային շնորհավորել էր նրա նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը, ով նրան անվանել է «հիանալի կին» և հույս հայտնել հանդիպման մասին: Երգչուհուն շնորհավորել են նաև նրա ընկերները և գործընկերները։
