Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
EconoмицсԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից՝ ընդամենը 960 դոլարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է Պետական մաքսային կոմիտեն, այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք։
Բացի այդ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին: