Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին
InternationalՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա, և Կիևում Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների այնպիսի դեֆիցիտ է նկատվում, որ դրանից վատ արդեն լինել չի կարող։
«Եթե պատերազմը ձգձգվի, Ուկրաինան ավելի քիչ զենք կստանա»,- ասել է Զելենսկին։
Պատասխանելով Patriot համակարգերի հրթիռների վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ Ուկրաինայում հիմա այնպիսի դեֆիցիտ է, որ ավելի վատ լինել չի կարող։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Ուկրաինային՝ Իրանի շուրջ հակամարտության լույսի ներքո։
Ավելի վաղ Զելենսկին դժգոհել էր Patriot հրթիռների պակասից, որոնք առաջնահերթության կարգով ուղարկվում էին Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի հետ ունեցած հակամարտության պատճառով։