Թրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times
InternationalԱմերիկյայի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ծայրահեղ գրգռվածություն է արտահայտել դաշինքի եվրոպական երկրների՝ ԱՄՆ-ին ռազմաբազաներ տրամադրելու դժկամության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times թերթին։
Ըստ հրատարակության տվյալների՝ Թրամփը սպառնացել է պատժել եվրոպական պետություններին, որոնք, իր կարծիքով, բավարար չափով չեն աջակցում պատերազմին, սակայն հանդիպմանը կոնկրետ միջոցներ չի ներկայացրել։
Թրամփը վերջին օրերին խիստ քննադատության է ենթարկում Եվրոպայի դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։ ԵՄ բոլոր երկրները հրաժարվել են մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի կողմից մղվող մարտական գործողություններին։
Ի պատասխան՝ Թրամփը եվրոպացի դաշնակիցներին անվանել է վախկոտներ և խոստացել հիշել դա։ Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ն՝ դաշինքն անվանելով թղթե վագր։
Ապրիլի 1-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում Թրամփը հայտնել էր, որ զզվանք է զգում ՆԱՏՕ-ի հանդեպ և դիտարկում է դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը։