Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու Հայրենիքին
SocityՄարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .
«Մոռանալ անկարելի է,
Անուշ կյաքս Հայաստանն է,
Բոլոր սրտի ու խոր մտքի,
Հառաչանքս Հայաստանն է։»
Աշուղ Ջիվանի խոսքերով սկսվեց Ջավախքի համայնքների մոսկվայաբնակ հայ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մոսկվայի հայ համայնքի նախագահ, ծնունդով ջավախքցի Նորայր Թևանյանի հետ։ Հանդիպման ընթացքում, ինչպես միշտ, քննարկվեցին Հայաստանին սատարելու մի շարք ծրագրեր, որոնք իրականացնելու նպատակով Ն.Թևանյանը շուտով կրկին կլինի Երևանում։