Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անհանգստություն է առաջացնում. Պեսկով
SocityՂարաբաղում մարտերը շարունակվում են, չնայած ավելի վաղ ընդունված որոշումներին, որոնք վերաբերում են հրադադարի հաստատմանը, դա ափսոսանք ու անհանգստություն է առաջացնում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ տարածաշրջանում ամուր հրադադար չկա:
«Մարտերն ամեն դեպքում շարունակվում են, դա ափսոսանք ու անհանգստություն է առաջացնում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը