Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ»
Socity«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլև մեծ թվով անկուսակցականներ:
Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ղեկավարն այս աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել է հատուկ շտաբ: Ծառուկյանը հանձնարարել է, որ բոլոր կամավորագրվածներին, որոնք կանցնեն համապատասխան զորավարժություններ և լիարժեք պատրաստ կլինեն մեկնել ռազմաճակատ, մեկնելուց առաջ պետք է ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսյալ հանդերձանքից մինչև առաջնագծում կարևորություն ունեցող յուրաքանչյուր իր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում