Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. ՊՆ
SocityԱյսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ նորից շարունակել են տարբեր ուղղություններով հարձակողական գործողություններ։ Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները ենթարկվել են հրետակոծության։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։
«Որոտան գետի ուղղությամբ ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր էլ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահամին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և հաջողության չեն հասել»,- ասաց նա: