«Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի Ալոնսոն
Sport«Լիվերպուլն» անցկացնում է բարդ ու անհաջող մրցաշրջան՝ չնայած նախորդ ամռանը տրանսֆերային շուկայում կատարված խոշոր ծախսերին։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը մերսիսայդյան ակումբը կդիմի մարզչական փոփոխության:
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի Ալոնսոն։ Մարզական մամուլում իսպանացի մասնագետի անունը նախկինում ևս պարբերաբար կապվում էր անգլիական ակումբի հետ։
Ալոնսոն ներկայումս գտնվում է առանց ակումբի. նա ազատ գործակալի կարգավիճակում է արդեն մի քանի ամիս՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո։
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հայտնվել է լուրջ ճնշման տակ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 31 տուրից հետո հոլանդացի մասնագետի գլխավորած թիմը վաստակել է ընդամենը 49 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։