Իսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel
InternationalԻսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի և Խարկ կղզու վերաբերյալ՝ Իրանում ամերիկյան զորքերի ցամաքային գործողության նախապատրաստման մասին լուրերի ֆոնին, գրում է Times of Israel թերթը՝ հղում անելով իսրայելական ռազմական աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են փորձել իրենց վերահսկողության տակ վերցնել իրանական Խարկ կղզին։
«Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-ին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել նեղուցի և մերձակա կղզիների, ներառյալ՝ Խարկի վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հրապարակավ ուղերձներ է հղում Իրանի հետ բանակցությունների մասին, սակայն գաղտնի պլանավորում է ցամաքային գործողություն։