Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 77 837 է, մահվան դեպքերինը՝ 1517
SocityՀայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2314 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1180 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 337 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1517-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 207 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 908, փաստացի բուժվողներինը՝ 25 412 (մեկ օրում ավելացել է 2080-ով): Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 377 340 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։