Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 521 դեպք
SocityՌուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը 85 մարզում 16 521 դեպք է կազմել, վկայում են օպերատիվ շտաբի կողմից շաբաթ հրապարակված տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նախորդ օրը Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել էր COVID-19-ով վարակման 17340 նոր դեպք:
Մոսկվայում օրական աճը 4 453 դեպք է կազմել` գրեթե հազարով պակաս, քան նախորդ ուրբաթ օրը, երբ 5 478 նոր հիվանդ էր գրանցվել: Այս ցուցանիշը աշնանային հակառեկորդ էր դարձել: Մեկ օրվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում բուժվել էր 2.639 մարդ, մահացել էր 63 մարդ:
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում մահացել է 296 մարդ, առողջացել է 11.567 հիվանդ: Ռուսաստանի Դաշնությունան 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1 միլիոն 497 հազար 167 դեպք (+1.1 տոկոս): Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր մահացել է 25 821 մարդ, բուժվել է 1 միլիոն 130 հազար 818 մարդ: