Տիրադավների շարքերը ճաքեր են տալիս
PoliticsՎայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ «Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր այն հոգևորականներից, որոնք միացել են եկեղեցու «բարենորոգման»՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Նիկոլ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավների շարքերը արդեն ճաքեր են տալիս։ Ավելի վաղ հեռացել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նույնիսկ Ավստրիայում կայացած եպիսկոպոսական ժողովում միացել էր Փաշինյանի իշխանությանը քննադատող հայտարարությանը։
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տիրադավ եպիսկոպոսները դիմել են իրենց պարագլուխ Նավասարդ Կճոյանին՝ պահանջելով մինչև Զատիկ լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում կամ իրենք կլքեն Հայ Առաքելական Եկեղեցու իրենց պաշտոնները՝ դառնալով աշխարհիկներ, կամ էլ կգնան, կընկնեն կաթողիկոսի ոտքերը՝ ներողություն և ապաշխարություն խնդրելով։ Թեպետ գործող իշխանությունները շարունակում են Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց արշավը, բայց այն վաղուց այլևս չունի նույն թափը։
Ինքը՝ Փաշինյանն էլ կիրակի օրերին զբաղված է ոչ թե պատարագների մասնակցելով, այլ ուրախ ավտոբուսով տարբեր մարզեր այցելելով։ Կամ իշխանությունը հասկացել է, որ լուրջ պարտություն է կրել եկեղեցու դեմ պայքարում, կամ էլ սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի դրանից հետո վերսկսի իր արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ։
Տաթև Բադալյան