Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում
VideosԱվտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, Փաշինյանը գնում է բակեր, մեկը ձեռքից է քաշում, մյուսը բղավում է վրան, ինչ անում է, վարկանիշը չի բարձրանում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։
«Փաշինյանը դյուրագրգիռ է դարձել, թշնամանքով է լցվել Եկեղեցու, ընդդիմության հանդեպ, ստերի հեղեղ է թափում, զրպարտում, հակասական պնդումներ անում։ Հիմա էլ մի նոր սուտ են հորինել, թե դրսից 80 հազար մարդ են բերում, որ ընդդիմությանը ընտրեն։ Քաղաքական բլթոց է, ծաղրուծանակի արժանի, այդ մարդիկ ո՞նց են գալու, 18 հազար ավտոբուս է պետք, որ այդքան մարդ գա, կամ ինքնաթիռով այդքան մարդ ո՞նց է գալու, հաշվե՞լ եք, թե դա ինչքան գումար է»,- մեկնաբանեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։