Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Politics«Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը պայմանավորված է առաջին հերթին իր ազգային կերպարով։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է մեր ազգային արժեքների, ազգային պատկանելիության նկատմամբ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցը։
Նա ընդգծեց, որ Փաշինյանը պարբերաբար հալածում է մեր ազգային արժեքները, ինքնությունը։
«Ես չեմ կարող իմ ինքնությունը կորցնել, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը»,- նշեց Կարապետյանի աջակիցը։
Մեկ այլ աջակից նշեց, որ այս կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանի՝ հաջորդ վարչապետ լինելու փաստից.
«Սամվել Կարապետյանն արդեն իսկ ներկայացրել է 5 տնտեսական քայլերը, որոնք ձեռնարկելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Վստահ ասում եմ՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը, և մենք ունենալու ենք ազատ, ինքնիշխան Հայաստան»։
Հիշեցնենք՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։
Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։
Հակակոռուպցիոն դատարանն այսօր կքննի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։