Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան
SocityՀիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ, այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես դասական, մարտավարական օդուժ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը և վստահեցրեց` «Դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»:
ՊՆ ներկայացուցչի խոսքերով` Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, և Ադրբեջանի կողմից լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։
«Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: