Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. Նիկոլ Փաշինյան
SocityԱյո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այո, նրանց ռեսուրսները շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառոմ: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում նաև այս պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն ու պատշաճ ձևով արվի հուղարկավորությունները և այլն:
Ադրբեջանը վախենում է այս կոնտեքստում երկու բանից:
Առաջինը, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, որոնք պետք է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան…
Իմիջիայլոց ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի ահռելի քանակի կորուստներ ունեն:
Մեր հաշվարկներով այս պահին արդեն կորուստները հասնում են միլիարդ ու կեսի: Առավել ևս որ մեքն սկսել ենք խոցել նաև թուրքական բայրաքթաները:
Այո, նաև դա է պատճառը, որ նույնիսկ 24 ժամով հրադադարի չեն գնում:
Երկրորդն այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակները, ինչը համաշխարհային հանրությունը գիտակցել է: Խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելուն»: