Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
InternationalԻրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: ԻՌՆԱ-ն հայտնում է, որ 290 պատգամավորական մանդատի համար պայքարելու է ավելի քան 7 հազար մարդ: Ընտրություններն ընթանում են 208 ընտրական տեղամասերում:
Իրանի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆն ավելի վաղ հայտարարել էր, որ 83 մլն իրանցիներից ձայնի իրավունք ունի մոտ 57 մլն 918 մարդ:
Իրանի Սահմանադրության համաձայն՝ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 18 տարեկանից մեծ ընտրողը:
Ընտրողներից 29 մլն 39 հազար 152-ը տղամարդիկ են եւ 28 մլն 879 հազար 6 մարդ՝ կանայք:
Իրանի խորհրդարանում 5 տեղ նախատեսված է կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Իրանում բնակվող էթնիկ հայերի համար նախատեսված է 2 տեղ, ասորիների, հրեաների եւ զրադաշտականների համար՝ մեկական տեղ:
Սուննի պատգամավորները նույնպես խորհրդարանում ներկայացված լինելու խոչընդոտներ չունեն: Ներկայիս խորհրդարանում կա 24 սուննի ներկայացուցիչ:
Խորհրդարանի պատգամավորները համաժողովրդական քվեարկությամբ ընտրվում են 4 տարով: Իրանի նոր խորհրդարանն աշխատանքը սկսելու է 2020 թվականի մայիսի վերջին: