Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան
SocityՀակառակորդը շարունակում է առաջնագծում թողնել իր զինծառայողների դիակները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե սպայի պատիվս կորցնեմ ու միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներն արհամարհեմ, կհրապարակեմ հարյուրավոր տեսանյութեր՝ սեւացած, ուռած, փտած դիեր։ Չեն տանում, թքած ունեն իրենց դիերի վրա։ Նրանք հայտարարեցին, որ կարող են միակողմանի տալ մեր դիերը, այսինքն՝ իրենց դիակներն իրենց պետք չեն։ Ընդ որում, այդ դիակների մեծ մասն իրենց ԶՈւ-երի զինծառայողներ են։ Վիրավորներին էլ են թողնում, արնաքամ լինում ու մեռնում են»,- պատմեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ հակառակորդի այդ քայլին արդյոք կա՞ բացատրություն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի օր այնտեղ հարցնելու են, բայց ինքն ուզում է մինչեւ այդ մի օրը գա, ինքն ինչ-որ բան ստանա»։