Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի
PoliticsԵս դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին:
BBC-ի հետ հարցազրույցի ընթացքում հաղորդավարը նախագահին հարցրել է Թրամփի հայտարարությունների մասին՝ հիշեցնելով, որ նախկինում վերջինս ուկրաինացի առաջնորդին մեղադրել էր դիկտատոր լինելու և պատերազմ սկսելու մեջ։
Զելենսկին սրանից հետո ծիծաղել է և նշել, որ ինքը դիկտատոր չէ։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև բանակցությունների թեմային։ Զելենսկին ընդգծել է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ավելի հաճախ է տեսնվում ուկրաինական կողմի, քան ռուսների հետ։ Լրագրողը նաև շեշտել է, որ Զելենսկին ավելի հաճախ է տեսնվել Թրամփի հետ, քան Պուտինը։
«Այսօր ես չեմ կարող դա հաստատ պնդել: Որովհետև Ուիթքոֆը հակառակն է ասում՝ որ ուկրաինական կողմի հետ նա ավելի հաճախ է հանդիպել, քան ռուսների։ Դրանք նրա խոսքերն են։ Իսկապես, ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախագահ Թրամփի հետ, մինչդեռ նախագահ Թրամփը Պուտինի հետ ընդամենը մեկ հանդիպում է ունեցել», - հայտարարել է նախագահը։
Անցյալ ամիս Թրամփը սոցիալական ցանցում ծավալուն գրառում էր կատարել Զելենսկու մասին՝ նրան անվանելով դիկտատոր՝ առանց ընտրությունների։ Նա հայտարարել էր, թե չափավոր հաջողակ կոմիկ Վլադիմիր Զելենսկին համոզել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց մի պատերազմ, որը նա՝ առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա կարգավորել։
Սակայն արդեն մի քանի օր անց Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը չէր հավատացել, որ ավելի վաղ Զելենսկուն դիկտատոր է անվանել։