Թե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել: Իսկ այդ մասին մենք հազար անգամ խոսել ենք, բազմիցս զգուշացրել ենք, որ դա տեղի է ունենալու՝ նրանք գալու են...
Ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ տեսանյութում ասում է՝ «Աստված տա ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք»։ Նկատի ունի, որ հունիսի յոթի ընտրություններից հետո եթե այս իշխանությունները մնան, իրենք կգան և կհաստատվեն մեր երկրում։ Կարո՞ղ է մի հայ գնալ Լեռնային Ղարաբաղ, և ասել՝ «Աստված տա լավ լինի, հետ վերադառնանք», իհարկե՝ ոչ։