Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում
SocityԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը։ Մենք սա դիտարկում ենք որպես անթույլատրելի միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին` հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ պետություն–եկեղեցի հարաբերությունների պատմական հավասարակշռությանը։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից և գործով զբաղվող քննիչներից`
▪︎ անհապաղ վերացնել սահմանված արգելանքները,
▪︎ դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործընթացներին ուղղակի կամ անուղղակի միջամտությունը,
▪︎ գործել բացառապես օրենքի և սահմանադրական լիազորությունների շրջանակում։
«Համահայկական ճակատ» շարժում և համանուն կուսակցություն